Monday, 3 April 2023
Հին Գորիսի հրաբխային ապարներ
«Վարդան Մամիկոնյանի կաղնի»
Վարդան Մամիկոնյանի կաղնի,Կենսաբանական բնության հուշարձան Հայաստանի Հանրապետությունում։ Բնության հուշարձանը գտնվում է Տավուշի մարզում, Ակնաղբյուր գյուղական համայնքում։
«Ամբերդ» լիճ
Ամբերդ, Ամբերդալիճ, անհոսք լիճ է, ՀՀ Արագածոտնի մարզում՝ Արագածի մերձկատարային սարավանդի հարավարևմտյան մասում։ Բարձրությունը՝ 3220 մ, երկարությունը՝ 150 մ, լայնությունը՝ 148 մ, մակերեսը՝ 0.17 կմ², ջրի ծավալը՝ 11700 մ³, խորությունը՝ 1.7 մ է։ Սնումը ձնաանձրևային է։ Ձմռանը ամբողջությամբ սառցակալում է։ Լճի ջուրը մաքուր է ու անուշահամ, օգտագործվում է արոտային շրջանում անասուններին ջրելու համար։ Լճի ափին է գտնվում Նոր Ամբերդի տիեզերական ճառագայթների հետազոտման կայանը։ Նյութի աղբյուրը` Econews.am
Ջերմուկի աղբյուներ
Ջերմուկի աղբյուրներ, աղբյուր, բնության հուշարձան Հայաստանում։ Բնության հուշարձանը գտնվում է Վայոց ձորի մարզի Ջերմուկ առողջարանի տարածքում, ծովի մակարդակից 2140 մ բարձրության վրա։
Բնության հուշարձան
Բնության հուշարձան, բնության հատուկ պահպանվող տարածք, բնության բացառիկ կամ տիպիկ, գիտական, պատմամշակութային և գեղագիտական հատուկ արժեք ներկայացնող բնական օբյեկտ։ Ցանկը հաստատում է ՀՀ կառավարությունը, պահպանման կարգը՝ այն պետական մարմինը, որն օբյեկտը հայտարարում է բնության հուշարձանները։ Հուշարձանի տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, որը վնասում է այն կամ վատթարացնում նրա վիճակն ու պահպանությունը։ Բնության հուշարձանների (կենդանի կամ անկենդան) պահպանության կարգը սահմանվում է յուրաքանչյուր բնության հուշարձանների համար կազմված անձնագրով, որտեղ նշվում է նրա անվանումը, դասակարգումը, նշանակությունը, նկարագրությունը, չափագրությունը, տեղադիրքը, կոորդինատները, զբաղեցրած տարածքը (պահպան. գոտու հետ միասին), պահպանությունն իրականացնող մարմինը և վերջինիս պարտավորությունները։
Տափակ բլուր



